Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առնվազն երեք անհերքելի փաստ է մատնանշել Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հանցավոր կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
«Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին՝
Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը: