Ուրբաթ, 11 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Քաղաքը կարդում է. տեղի ունեցավ գրքի երևանյան 4-րդ փառատոնը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ գրականության մասին: Սրա ակունքները գալիս են դարերի խորքից՝սփռվելով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում պահպանելով դրա ավանդույթներն ու պատմությունը: Խոսենք մի հետաքրքիր նախաձեռնության մասին,որն ունի շուրջ 4 տարվա պատմություն:Խոսքը գրքի երևանյան փառատոնի մասին է, որը սկսած 2017 թվականից իր շուրջն է համախմբում ինչպես հրատարակիչներին, այնպես էլ գրադարանավարներին, հայազգի ու օտարերկրացի ընթերցողներին ու գրքասեր հասարակությանը:Այսպիսով՝ այս տարվա մեկնարկը տրվեց սույն թվականի հուլիսի 30-ին հայ արվեստասեր հասարակության օջախներից մեկում՝ Հայաստանի Նկարիչների միությունում:

Այս գեղեցիկ միջոցառումը սկսվեց սիրված մտավորական ու դերասանուհի,Հայաստանի Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի Եղիշե Չարենցի «Հեռացումի խոսքեր» ստեղծագործության և հայ ժամանակակից բանաստեղծների բանաստեղծությունների գեղեցիկ ասմունքի տեսագրությամբ: Բացման արարողությունը վարում էր ինչպես նաև փառատոնի մասին գեղեցիկ հուշերով կիսվեց Մհեր Խաչատրյանը: Այստեղ ներկա էին ընթերցողներ, գրադարանավարներ, հրատարակիչներ,մշակութային ու հասարակական գործիչներ և այլք:

Նշենք,այն հանգամանքն, որ Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) 3 օր շարունակ տեղի կունենան գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։ Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով: Փառառոնը բաղկացած է լինելու 4 բաղադրիչներից՝Պոեզիայի և արձակի ներկայացում, գրքային ցուցահանդես-տոնավաճառներ,շնորհանդեսներ և բանախոսություններ ու գրքերի քննարկումներ:

Այս տարվա փառատոնն ունի սիրված հայ գրող,արձակագիր Եղիշե Չարենցի շունչը և այն կազմակերպվում է նրա ծննդյան 125 ամյակին ընդառաջ և կրում էր ժամանակիդ շուրջը դարձիր գեղեցիկ ու յուրօրինակ խորագիրը: Փառատոնի մեկնարկը տրվել է՝ ևս մեկ անգամ պատվելով սահմանապահ զինվորներին և մեկ րոպե լռությամբ հարգելով արձակագիր, բանաստեղծ Արմեն Շեկոյանի հիշատակը, որը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին:

Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն,ով շնորհավորելով բոլորին օրվա առիթով  իր խոսքում նշեց. «Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնությունից առաջ պետք է հարց տանք՝ ավանդաբար ո՞ր ոլորտներում ենք մենք եղել առաջատար, նաև՝ միջազգային չափումներով: Կասկածից վեր է, որ դա գրավոր մշակույթի ոլորտն է: 21-րդ դարում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, որովհետև տեղեկատվական դաշտն այնքան հագեցած է, որ գրավոր մշակույթը մեծ պայքարի մեջ է մտնում այդ ընդհանուր դաշտի հետ: Պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք»:

Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Փոխնախարարը, որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:Ելույթով հանդես եկավ նաև փառատոնի կազմակերպիչներից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի հատուկ փորձագետ Արմեն Սարգսյանը:

Նա շնորհավորելով բոլորին մի քանի խոսքով պատմեց փառատոնի անցած ուղու մասին՝ներկայացնելով այս տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառման ընթացքում բոլորը հնարավորություն ունեցան դիտելու անցած տարիների բանաստեղծական մրցույթում հաղթողների  ու հայ բանաստեղծների ստեղծագործության ասմունքի հոլովակը սիրված մտավորականների և արվեստագետների կողմից: Եվ այսպիսով հուսանք,որ փառատոնն իր շուրջ է համախմբելու արվեստասեր ու ընթերցասեր հասարակությանը՝շարունակելու հայ գրականության ու ընթերցանության դարավոր ավանդույթները:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img