Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. Ամենայն Հայոց կաթողիկոս

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներին: Այսօր Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը հրամայական է: Բոլորիս ձգտումն է մեր Հայրենիքի առաջընթացն ու անվտանգությունը, խաղաղ, բարեկեցիկ կյանքը, որը մեծապես կախված է օրենսդիր մարմնի ու ձևավորվող կառավարության գործունությամբ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ արդարությունն ու օրինականությունն են գրավականը երկրի և ժողովրդի բարգավաճման:

Նրա խոսքով, երկրում տիրող ծանր վիճակում, տարածաշրջանում առկա բարդ հանգամանքում ատելության, վրեժխնդրության փոխարեն կենսականորեն անհրաժեշտ են միասնությունն ու հանդարտությունը, հուզումների ու լարվածության թոթափումը:

«Ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Այս խորհրդարանից, կառավարման համակարգից պետք է սերմանվեն սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը: Խորհրդարանի գործունեության ընթացքում հնչող քննադատությունը թող լինեն միայն կառուցելու, սխալները շտկելու նպատակով: Քաղաքական տեսակետների ու բազմակարծության հետ մեկտեղ՝ մեր Հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի կերտման ձգտումով աշխատեք համախմբված, մեր պետության անսասանության ներքին ու արտաքին մարտահրավների հաղթահարման, արտագաղթի կանխման, Սփյուռքի հետ կապերն ու գործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ջանքերով: Ամուր պահեք հավատարմությունը հոգևոր, ազգային արժեքների նկատմամբ»,- նշեց Կաթողիկոսը: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովի առաքելությունը պետք է արգասավորվի ցանկալի արդյունքներով՝ հանուն Հայրենիքի առաջընթացի, ժողովրդի խաղաղ ու ապահով, արժանապատիվ կյանքի:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img