Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք չի՞ համարում, որ մի շարք հարցերի պատասխաններ տալու համար պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով:

Օհանյանը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմությունը միշտ արտահայտել է, այն եղել է ինչպես «Հայրենիքի փրկության շարժման», այնպես էլ «Հայաստան» դաշինքի ծրագրերում: «Դա առաջինը ընդդիմության գաղափարն է եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանական թևի կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու արտահայտած մտքին՝ նա հավելեց, որ իշխանական թևն ամբողջությամբ ունի այն գործիքակազմը, որը կարող է գործադրել և քննել: Օհանյանը շեշտեց, որ Ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ՊՆ-ում ստեղծել է քննիչ հանձնաժողով, որն ամբողջությամբ վեր է հանել նյութերը, որոնք հիմք են հանդիսացել հենց ԱԺ-ում քննիչ հանձնաժողովում քննարկելու համար:

«Կարծում եմ, որ բավականին մեծ քանակությամբ խնդիրներ, հարցեր կան՝ վերաբերող պետական կառավարման համակարգին, գլխավոր հրամանատարի, ռազմակայանի գործունեությանը և այլն: Այդ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և ամբողջությամբ բացահայտել և´ դրական, և´ բացասական կողմերը, եթե այդ հանձնաժողովը տրվի ընդդիմությանը, հակառակ դեպքում ես չեմ կարծում, թե ամբողջությամբ կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին»,- ասաց Օհանյանը:

Եթե այդպես չլինի, ապա ընդդիմությունը փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանի, որտեղ, Օհանյանի կարծիքով, համաչափ մասնակցությունը կապահովի լիարժեք քննություն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իշխանությունը նախատեսում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img