Երկուշաբթի, 22 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում ՝ չնայած ձեռնարկվող քայլերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին շրջանում հաճախակի դարձած զինված միջադեպերով: Հատկապես տագնապ է առաջացնում այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմերից մարդկային զոհերով», — ասել է նա:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը նշել է, որ չնայած ձեռնարկվող բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։

«Այս առումով մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել իրավիճակը վատթարացնող հետագա գործողություններից»,- հավելել է դիվանագետը:

Բիկանտովն ընդգծել է, որ ծագող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, և որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում իրադրության կարգավորման գործընթացում, այդ թվում ՝ ապաէսկալացման և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի գործարկման միջոցով: «Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանման հետ միասին կնպաստեն Հարավային Կովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելուն ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի հայտարարությունների»,- եզրափակել է Բիկանտովը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img