Լեհաստանը միգրանտների չդադարող հոսքի պատճառով միջոցներ Է ձեռնարկում Բելառուսի հետ սահմանը ուժեղացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:
«Եթե խոսքը գնում Է Բելառուսի հետ սահմանի մասին, ապա այնտեղ գործողություններ են ձեռնարկվում, որպեսզի այն առաջվանից ավելի շատ անվտանգ դարձնեն: Ի հայտ են գալիս միտումներ, որոնք ավելի վաղ չԷին դիտվել, եթե խոսենք սահմանի անցումների մասին»,-նրա խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լեհ սահմանապահների տվյալներով՝ տարվա սկզբից իրենք բռնել են ավելի քան 870 անօրինական միգրանտների, որոնք փորձել են հանրապետության տարածք թափանցել Բելառուսից: Անցյալ ողջ տարվա ընթացքում ձերբակալվել Է 122 մարդ:
Այս տարվա հուլիսի սկզբից ի վեր Վիլնյուսում հայտարարել են Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների թվի կտրուկ ավելացման մասին: Լիտվայի իշխանություններն իրենց խոսքը հաստատել են այդ ցուցանիշն անցյալ տարիների համապատասխան ցուցանիշների հետ համեմատելով: Նախօրյակին ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Լատվիան արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել անօրինական միգրանտների հետ կապված իրադրության պատճառով: