Երեւանի թիվ 100 դպրոցի բակում, oգոստոսի 11-ին բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լեւոն Գարեգինի Սարգսյանի եւ դպրոցի շրջանավարտ՝ ժամկետային զինծառայող Ալեքսանդր Աշոտի Կարապետյանի հիշատակին։
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունից, հուշաքարի օծմանը ներկա են եղել պատերազմում հերոսաբար ընկած տղաների հարազատներն ու ծառայակիցները, պաշտոնատար անձինք։ Դպրոցի ռազմագիտության դասասենյակում էլ փառքի անկյուն է բացվել՝ նվիրված նրանց հիշատակին։
Միջոցառումից հետո հարգանքի տուրք է մատուցվել նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: