Աֆղանստանի իրադրությունն Էլ ավելի անկանխատեսելի Է դառնում եւ առկա են հումանիտար աղետի բոլոր նշանները, բայց վատթարը դեռեւս առջեւում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին:
«Մենք երկյուղում ենք, որ վատթարը դեռեւս առջեւում Է եւ սովի ամենամեծ ալիքը արագորեն մոտենում Է: Գաղտնիք չԷ, որ իրադրությունը վատացել Է եւ Էլ ավելի անկանխատեսելի Է դառնում: Հակամարտությունն սկսվել Է ծավալվել ավելի արագ, քան մենք ենթադրում Էինք: Իրադրությունն ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ Աֆղանստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չգիտե, թե ինչ Է լինելու վաղը, իսկ 2 միլիոն երեխաներին լրացուցիչ սնունդ Է անհրաժեշտ: Միեւնույն ժամանակ, տարվա ընթացքում երաշտի երկրորդ ալիքից հետո բերքը սովորականից ավելի քիչ Է կանխատեսվում:
Այդ կապակցությամբ ՊՀԾ-ն կրկնակի ավելացրել Է Աֆղանստանի վերաբերյալ իր պլանը եւ հույս ունի մինչեւ դեկտեմբեր պարենային օգնություն տրամադրել 9 միլիոն մարդու: Դրա համար ծրագիրը դոնարներին կոչ Է անում՝ լրացուցիչ հատկացնել 200 միլիոն դոլար:
Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Էսկալացիան տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել Է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում: Թալիբներն օգոստոսի սկզբին 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերցրել են երկրի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը:
Դրանից հետո, նրանք հայտարարել են եւս տասից ավելի վարչական կենտրոններ վերցնելու մասին, մարտական բախումները շարունակվում են: Այդ ֆոնի վրա արեւմտյան ԶԼՄ-ներում հայտնվել Է տեղեկատվություն, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության աղբուրների, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում շրջափակել եւ նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Քաբուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: