Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Politico-ն:
«Պենտագոնն արդեն ծրագրում է Քաբուլում ամերիկյան ամբողջ անձնակազմի տարհանումը, այս մասին հայտնել են երեք աղբյուրներ»,- գրել է Politico-ն:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները 3 հազար զինվորականների էին ուղարկել Աֆղանստան՝ դեսպանատան քաղաքացիական աշխատակիցների տարհանումն արագացնելու նպատակով:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: