«Թալիբան» շարժման զինյալներն սկսել են բռնագրավել զենքը Քաբուլի քաղաքացիական բնակչությունից: Օգոստոսի 16-ին Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել Է թալիբների պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որքան մենք հասկանում ենք, մարդիկ իենց մոտ զենք են պահել ինքնապաշտպանության նպտակով: Այժմ նրանք կարող են զգալ, որ գտնվում են անվտանգության մեջ: Մենք մտադիր չենք վնաս պատճառել քաղաքացիական անձանց»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: