ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) կոչով դիմել Է աշխարհի բոլոր երկրներին՝ Աֆղանստանում ստեղծված դժվարին իրադրության պատճառով արգելել աֆղանցիների հարկադրաբար վերադարձը տուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
«Երկրի բազմաթիվ վայրերում անվտանգության եւ մարդու իրավունքների հետ կապված իրադրության արագ վատթարացման եւ ստեղծված արտակարգ հումանիտար իրադրության լույսով ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ն կոչ Է անում բոլոր պետություններին՝ դադարեցնել Աֆղանստանի բոլոր քաղաքացիների բռնի արտաքսումը, որոնք ավելի վաղ պատկանում Էին միջազգային պաշտպանության կարիք չունեցող անձանց կատեգորիային»,-Ժնեւում լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Շաբիա Մանթուն:
Միեւնույն ժամանակ նա ողջունել Է, որ եվրոպական մի քանի երկրներ արդեն ձեռնարկել են նման միջոցներ: Նաեւ նա հիշեցրել Է, որ 2021 թվականի սկզբից, դեռ մինչեւ վերջին օրերս Քաբուլում ստեղծված քաոսը, 550 հազարից ավելի աֆղանցիներ ստիպված են եղել տեղահանված անձինք դառնալ:
Իր հերթին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Ռուփերտ Քոլվիլը «Թալիբան» շարժմանը կոչ Է արել՝ կատարել ներառական կառավարության ստեղծման եւ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված իր խոստումները: Նա նշել Է, որ անկախ այն բանից, թե կկատարեն խոստումները, միջազգային հանրակցությունը հետեւում Է դրան:
Մինչդեռ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով, Աֆղանստանի ավելի քան 18 միլիոն մարդիկ, ներառյալ մոտավորապես 10 միլիոն երեխաները, հումանիտար օգնության կարիք կունենան, իսկ մինչեւ հինգ տարեկան երեխաներին կեսին այս տարի սպառնում Է լուրջ թերասնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը