Հռոմի Ֆրանցիսկոս պապը բավարարել է եպիսկոպոս Տոմե Ֆերեյրա դա Սիլվայի խնդրագիրը Բրազիլիայի Սան Խոսե դու Ռիո Պրետո քաղաքի եպիսկոպոսի պաշտոնից հեռացման մասին, հայտնում է NBC News-ը:
Ավելի վաղ սոցցանցերում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ 60-ամյա Ֆերեյրա դա Սիլվան կիսամերկ էր մեկ այլ տղամարդու հետ ինտիմ տեսազանգի ժամանակ: Ավելի ուշ կաթոլիկ եպիսկոպոսը խոստովանել էր, որ տեսանյութում իսկապես ինքն էր, սակայն հրաժարվել էր մեկնաբանել այն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բրազիլիայի Ռիբեյրանո Պրետո մետրոպոլիայի արքեպիսկոպոս Մոասիր Սիլվային նշանակել էր Ժոզե-դու-Ռիու-Պրետուի թեմի ժամանակավոր առաքելական կառավարիչ: