«Թալիբան» արմատական շարժման ղեկավարներն առաջիկա 48 ժամում պլանավորում են հանդիպել Աֆղանստանի նախկին կառավարության ազդեցիկ անդամների հետ: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել Է շարժման ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ առայժմ վաղ Է խոսել այն մասին, թե երկրի նոր կառավարությունում կլինեն արդյոք Աֆղանստանի նախկին վարչակազմերի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: