ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Սյունիքում երեք զինվորների դիերի հայտմաբերման դեպքով։ Կասեցվել են զորամասի պատասխանատու անձանց լիազորությունները մինչեւ քննության ավարտը։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։
ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը։
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: