Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությունը, TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում:
Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն հիմնել:
TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը վստահություն է հայտնել, որ Պակիստանի հետ պայմանագիրը օգուտ կբերի Թուրքիայի ԱԹՍ արդյունաբերությանը:
«Մեր անօդաչու թռչող սարքերն ավելի հզոր կդառնան», — ընդգծել է Կոտիլը: