Երկուշաբթի, 22 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանում ներկայում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են:

«Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այժմ նկատվում է  կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը նշանակում է, որ կունենանք հոսպիտալացման ավելի երկար օրեր: Առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի այս իրավիճակը: Արդեն այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային-բժշկական օգնությունից: Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է»,- նշեց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը: Ավանեսյանը շեշտեց նաև, որ ներկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտա» շտամն է:

«Եթե 60 հետազոտությունից 50-ից ավելը «դելտա» շտամն է, դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը: Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները: Նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, սակայն այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային սիմպրոմներ ունի, ինչն անգլիական շտամին այդքան էլ բնորոշ չէ»,- շեշտեց ԱՆ նախարարը:

Ավանեսյանը կարևորեց, որ եթե մինչ ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս մեծ թվով ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ պատվաստվեն, ապա կկանխվի հիվանդության տարածումը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img