Մեծ Բրիտանիան տեսանելի ապագայում չի ճանաչի թալիբներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը Դոհա այցի ժամանակ, հաղորդում է PA-ը։
Նա նշել է, որ թալիբների հետ երկխոսության եւ փոխգործակցության հնարավորություններ կան։ Ռաաբը փորձում է տարածաշրջանային կոալիցիա ստեղծել, որպեսզի առավելագույն ազդեցություն ունենա թալիբների վրա։