Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։
«Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։