Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստին:
Նշվում Է, որ այն կկայանա ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին):
Սեպտեմբերի 9-ին Հաշմանդամների տանը պլանավորվել Է դերասանի հետ հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողության մանրամասները ներկայում Ելիսեյան պալատը համաձայնեցնում Է Բելմոնդոյի ընտանիքի հետ, նշում են ԶԼՄ-ները: Բելմոնդոն վախճանվել Է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում:
Դերասանը նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» եւ այլ ժապավեններ: Արտիստը ծնվել Է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի եւ նկարչուհի Սառա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում: Ընդունվել Է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել Է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան:
1989 թվականին նա արժանացել Է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգեւատրվել Է Կաննի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղով» (2011 թ.) եւ «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: