ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստանի ղեկավարը նշել Է, որ այն, թե Չինաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան արդյոք միմյանց հետ կարգավորել հարաբերությունները, «կախված Է աշխարհի ապագա ճակատագիրը»: Միեւնույն ժամանակ նրանց միջեւ առճակատումը հանգեցնում Է նրան, որ տուժում են ե՛ւ իրենք, ե՛ւ ամբողջ աշխարհը: Սի Ծինպինն ասել Է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը «միմյանց հիմնական խնդիրների հարգման հիման վրա կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխման եւ դրանց դեմ պայքարի, տնտեսության վերականգման հարցերում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերում:
Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր Է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: