Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց «Հայոց պահանջատիրության հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 16-ին բացվել է «Հայոց պահանջատիրության հետքերով․ հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես։

Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Փարսամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցադրությունը թեմատիկ առումով առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն։ «Այստեղ ներկայացված են շուրջ երկու տասնյակ օսմաներեն բնօրինակ փաստաթղթեր, որոնք սեփականությունը հաստատող փաստաթղթեր են ու առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ։ Այստեղ կալվածագրեր են, որոնց մի մասը օսմանահպատակ հայ քաղաքացիների մասնավոր ունեցվածքի՝ տան, այգու, արտի, ջրաղացի, լուսանկարչատան և այլ տարածքների սեփականությունը հաստատող փաստաթղթեր են։ Կան նաև ազգապատկան ու համայնքապատկան կառույցների, կալվածքների սեփականության փաստաթղթեր՝ եկեղեցիներ, վանական համալիրներ։ Վերջիններիս մեծ մասը գոյություն չունեն՝ հավասարվել են հողին, սակայն այդ փաստաթղթերը հավաստում են այդ տարածքների հայկական լինելու մասին»,- նշեց Փարսամյանը։

Նրա խոսքով՝ բոլոր կալվածագրերը հայոց պահանջատիրության տեսանկյունից բավականին արժեքավոր են, քանի որ դրանք պետականորեն հաստատված փաստաթղթեր են՝ տրված են Օսմանյան կայսրության վարչության կողմից, և բոլոր փաստաթղթերի վրա կան տարբեր սուլթանների անձնական կնիքները։

Ցուցադրությունն առաջին օրն արդեն իսկ դիտել են այցելուներ Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իրանից, Չեխիայից և Ֆինլանդիայից։ Ժամանակավոր ցուցադրությունը տևելու է մինչև 2022 թվականի ապրիլ ամիսը։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվել նաև «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում․ հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող գիտաժողով։ Մասնակցում էին հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից և Հունաստանից։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img