Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի, 2021

ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում որոշում է կայացվել հաջորդ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացնել Երևանում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Տաջիկստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին կնշվի Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը:

«Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում: Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին՝ Երեւանում»,- ասել էր  Փաշինյանը։

Հայաստանը սեպտեմբերի 16-ից ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը։

- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ