Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեկ` փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը հայտնեց, որ ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը:
«Երեկ ժամը 18:00-ին իրենց քարոզչական մեքենան` միկրոֆոնները վրան ամրացրած հայտարարում էր, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, տարածքը լքեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար, լքեք այս տարածքները: Ձայնը լսվում էր ամբողջ գյուղով, սակայն մեր ժողովուրդը սադրանքների չի ենթարկվում, նրանց չի լսում»,- պատմեց գյուղապետը:
Տեսանյութը՝ news.am-ի