Հոկտեմբերի 25-ին Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցած «Թասիբով» դաշինքի ղեկավար, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին հրավիրել են Ոստիկանություն ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով։
Նշենք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ փետրվարի 25-ին այցելել էին Գյումրի։ Անդրադառնալով այդ այցելությանը՝ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել.
«Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գյումրի այցելած քեմալական սովածներին հյուրասիրել են քաղաքում ամենաթանկ «Իմպերիալ» ռեստորանում…
Սոված-չտեսներին կերակրելու ծախսը կազմել է մոտ 1000000 ՀՀ դրամ… Հետաքրքիր է՝ ո՞վ է փակել էդ հաշիվը»։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։