Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետ Ֆումիո Կիսիդային։
Այս մասին Կիսիդան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցից հետո։ Ճապոնիան պատժամիջոցներ կկիրառի նաեւ Բելառուսի նախագահի եւ բելառուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ։