Սումգայիթում և Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան: Այս մասին ասվում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցների առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:
«Ադրբեջանի իշխանությունները ջանք չգործադրեցին պատժելու պատասխանատուներին, փոխարենը փորձեցին կոծկել կոտորածներն ու հերքել այս հարձակումները հրահրելու գործում կառավարության ունեցած դերակատարումը»,- նշել է Շիֆը:
Նա ցավով է արձանագրել, որ վերոնշյալ դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու կոտորեցին Լեռնային Ղարաբաղի անմեղ հայ բնակչությանը: