ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) առաջարկել է Ժնևում 49-րդ նստաշրջանում շտապ կարգով քննարկել իրավիճակը Ուկրաինայում։
Այդ որոշումը երկուշաբթի ընդունվել է 29 «կողմ» ձայնով (հիմնականում՝ դրանք արևմտյան երկրներն են)՝ ընդդեմ հինգ «դեմ»-ի և 13 «ձեռմպահի»։
Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։
«Ձեռնպահ» քվեարկողների մեջ են Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը։
Նախապես 49-րդ նստաշրջանի օրակարգում չընդգրկված այդ հարցը քննարկելու նախաձեռնությամբ հանդես է եկել Կիևը։ Ակնկալվում է, որ հարցի քննարկումը կկայանա այս շաբաթվա ընթացքում։