Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:
Այսօր հայտնի դարձավ, որ փակման եզրին է կանգնած նաև թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, գրում է 168.am-ը։
Ընկերության ղեկավարությունն այսօր ժամը 15:00-ին իրենց տարածքում՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, բողոքի ակցիա է իրականացնելու և թվով 8000 հավ նվիրվելու բոլոր ցանկացողներին:
Chap.am-ի տեղեկություններով ընկերությունը սնանկ է, գույքը աճուրդի է հանված։