Հետպատերազմյան իրականությունում հայկական պետությունն ու պետականությունը պահպանելու, այն ազգային շահերի վրա առաջ տանելու գործը կախված է հասարակությունից, որին պետք է ակտիվացնել։
Այս հարցում պետք է որակապես նոր ճանապարհ ընտրել։ Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. հայկական օրակարգը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Անհրաժեշտ է հասարակության ընդամենը 2 տոկոսի ակտիվություն։ 2 տոկոս, բայց պայքարող, տեսլական ունեցող հանրությունը, բնականաբար, հաղթելու է»,- հավելեց Հարությունյանը։