Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ուղերձ է հղել Եվրախորհրդարանին։ Ինչպես գրում է The Guardian-ը, Ուկրաինան, նրա խոսքով, շատ թանկ գին է վճարում եվրոպական իդեալների համար:
«Հազարավոր մարդիկ են զոհվել, երկու հեղափոխություն, մեկ պատերազմ և հինգ օր լայնածավալ ներխուժում: Մենք մեր երեխաներին կենդանի տեսնելու ցանկություն ունենք, կարծում եմ՝ դա արդարացի է։ Մենք պայքարում ենք գոյատևման համար։ Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մենք ճիշտ այնպիսին ենք, ինչ դուք: Այսպիսով, ապացուցե՛ք, որ դուք մեզ հետ եք: Ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք, և այդ դեպքում կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը կհաղթի խավարին»,-ասել է նա: