ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
ՎՏԲ-ն եւ Ռուսաստանի բանկը ներառված են այն բանկերի ցանկում, որոնք կանջատվեն SWIFT-ից եւ չեն կարողանա տրիլիոնավոր դոլարների տրանզակցիաներ իրականացնել ամբողջ աշխարհով մեկ:
Այդ ցանկում են նաեւ ռուսական «Բացում» բանկը, Նովիկոբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» եւ «Վնեշէկոնոմբանկը»: