Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավարների հետ հարցուպատասխանի ժամանակ, լսելով Արցախի հողերը հանձնելու մասին ընդդիմության պատգամավորի հարցը զայրացավ։ Փաշինյանը մեղադրեց նախկին իշխանություններին 30 տարի հողերը հանձնելու բանակցություններ վարելու մեջ։
«Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու, չափներդ իմացեք, հերիք եղավ բոլ եղավ։ Մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ»,- ասաց Փաշինյանն ու լքեց ԱԺ ամբիոնը։
Տեսանյութը՝ Factor.tv-ի