Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, միջուկային եւ կործանարար կլինի: Այս մասին Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, չորեքշաբթի դրանից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի թվիթերյան էջին:
«Երրորդ համաշխարհային պատերազմը կործանարար միջուկային պատերազմ կլինի»,- ասել է նախարարը։