Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել է հերքել զրպարտող տեղեկությունները «Հրայր Թովմասյանի նվիրած գրչի գործով»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի վճռով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է հերքել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Հրայր Թովմասյանը դատարանին խնդրել էր Փաշինյանին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։

Դատարնը հայցը բավարարել է մասնակի և Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook.com սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը.

«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Facebook.com սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման վերը նշված տեքստը,  որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական (https://www.facebook.com /nikol.pashinyan/) էջում:

Հրայր Թովմասյանի հայցապահանջը՝ ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով, մերժվել է: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել, իսկ վճռի կատարում ենթադրող մասը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Հիշեցնենք՝ շուրջ երկու տարի առաջ՝ 2020  թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակի, այլապես հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։ Հետո վարչապետը խոստացավ Երևան հասնելուն պես հրապարակել Թովմասյանի ակնկալած փաստերը։ Երևան հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանի գրչի լուսանկարը և հայտնել, որ դա իր տեսած «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայությունն է»:



© factor.am

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img