Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը բողոքեց թանկացումների դեմ։
«Մանկապարտեզի վարձը 7 հազար դրամ է դարձել։ Առաջ 5 հազար էինք տալիս, Էլի 7 հազար էր, բայց երկու հազարը հովանավորում էր գյուղապետը, հիմա նորերը եկել ու թանկացրել: Նիկոլ Փաշինյան, արի հլը նայի, տես ինչ է կատարվում: Ասում են՝ շատ երեխաներ ունեցեք, ես 3 երեխայների հայր եմ, ի՞նչ աշխատավարձ են տալիս: 150 հազար դրամ եմ ստանում, ամսական մենակ 21 հազար մանկապարտեզի վարձն է, բա էդ երեխան ուտել է ուզում, շոր է ուզում: Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք: Ինչ լինում է, ասում են՝ նախկիններ, նախկիններ»,- վրդովված ասաց նա:
Տեսանյութը՝ news.am-ի։