Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը։
Վրաստանը ծրագրել էր այս հայտը ներկայացնել 2024 թվականին, սակայն Ուկրաինայում վերջին զարգացումների պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են արագացնել եվրաինտեգրման գործընթացը, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու հայտը»,- ասել է կառավարության ղեկավարը, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։