Կիրակի, 25 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Օտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

— օտարերկրյա պետության վավեր անձնագիրը և դրա պատճենը,
— 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
— ծննդյան վկայականը և պատճենը,
— ամուսնության վկայականը և պատճենը,
— ամուսնու անձնագիրը և պատճենը (եթե քաղաքացին ամուսնությունից հետո փոխել է ազգանունը),
— ազգությամբ հայ լինելը հաստատող ներքոհիշյալ փաստաթղթերից որևէ մեկը`
ա. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օրենքով սահմանված կարգով, որում առկա կլինի նշում մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. օրենքով սահմանված կարգով հաստատված՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Այս դեպքում թվարկված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:

Եթե վերը նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա ներկայացվում են նաև օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները (նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ)։

Դիմումը ներկայացնելիս լրացվում է նաև դիմում-հարցաթերթ, որը դիմումատուն կարող է լրացնել անձամբ։ Հարցաթերթի նմուշ-օրինակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբերռնման հնարավորությամբ, ուստի դիմումատուները կարող են դրանք նախապես լրացնել և ներկայացնել դիմումի ու պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին։ Հարցաթերթը ԱՎ վարչությունում լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները օժանդակում են այն ճիշտ լրացնելու համար։
Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար գանձվում է պետական պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ։
Ուշադրություն. դիմումը ներկայացնելիս որևէ այլ վճարում օրենսդրությամբ սահմանված չէ։
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՎ վարչությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձնացվել են 010-59-07-26, 091-18-93-98 հեռախոսահամարները (ընդ որում՝ երկրորդ համարը ապահովված է նաև WhatsApp, Viber հավելվածներով արտերկրից զանգելու hնարավորությամբ), որոնցով մասնագետին կարող եք ուղղել հարցեր և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img