Ուկրաինայում հրադադարը գլխավոր պայմանն է Կիեւի եւ Մոսկվայի բանակցություններ սկսելու համար: Մարտի 3-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը։
«Առանց հրադադարի չի կարելի անցնել իսկական բանակցությունների»,- ասել է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ Լը Դրիանը նշել է Ֆրանսիայի միջնորդական դերն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարը: