Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքով ելույթի ընթացքում նշել է, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չտա դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալու:
Քալընն ասել է, որ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի և իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը, ներառյալ էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը տուժեն։