Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Հայաստան-Լիբանան․ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարի

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանը և Լիբանանը այսօր՝ մարտի 4-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Աբդալլահ Բու Հաբիբը մարտի 4-ին ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանը և Լիբանանն ամրագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը պետական համագործակցության մեկնարկով։ Նա ընդգծել է լիբանանահայ համայնքի եզակի և անգնահատելի դերը երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը ամուր հիմք ստեղծեց ձևավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդգրկուն դաշտ, ինչպես նաև՝ միջմարդկային շփումների լայն շրջանակ, որը լավագույնս դրսևորվել է մարտահրավերները և դժվարին օրերը կողք կողքի հաղթահարելու վճռականությամբ և պատրաստակամությամբ:

«Մեծապես կարևորելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ ավանդույթները՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել երկկողմ փոխշահավետ համագործակցության լայն շրջանակին», — հաղորդում է Արտգործնախարարությունը:

Լիբանանի արտգործնախարարն էլ իր ուղերձում շեշտել է՝ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշվում է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման ամուր հաստատակամությամբ: Աբդալլահ Բու Հաբիբը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու ժողովուրդների պատմական բարեկամության բնական շարունակականությունն էր, որտեղ իր ուրույն դերն ունի Լիբանանի հայ համայնքը՝ որպես լիբանանյան հասարակական կառուցվածքի ընդգրկուն և առանցքային բաղադրիչ:

«Նախարար Բու Հաբիբն իր ուղերձում կարևորել է երկու երկրների և ժողովուրդների ամուր բարեկամությունը խաղաղության և բարդ ժամանակներում՝ իր երախտագիտությունը հայտնելով ՅՈՒՆԻՖԻԼ-ում Հայաստանի մասնակցությանը և հաստատակամ մնալով Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության Լիբանանի անխախտ դիրքորոշմանը», — հավելում է ՀՀ ԱԳՆ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img