ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն բացառում Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտու սահմանումը։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Սակայն Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ բազմիցս բացառել են «ոչ թռիչքային գոտու» սահմանումը, որը ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից կպահանջի վերահսկել օդային տարածքը եւ կալանել խախտողներին ու նույնիսկ ոչնչացնել նրանց, եթե չնահանջեն: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել էր, որ դա հավասարազոր կլինի միջուկային զենքի հսկայական զինանոց ունեցող Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն։