ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները համախմբվել են՝ ամրապնդելու անդամ երկրների անվտանգությունը, քանի դեռ ՌԴ-ն շարունակում է իր ռազմական գործողությունները, գրում է The Washington post-ը:
Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին ու իր տարածքները ՌԴ հարձակումից։