Աշխարհում շատ չեն առաջնորդները, որոնք հնարավորություն ունեն ազդեցություն գործելու Ռուսաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա,և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետության հենց այդպիսի ղեկավար է։ Այս մասին օտարերկրյա ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է Gordon.ua-ն։
«Անկեղծ ասած՝ բոլոր մանրամասները չեմ հիշում, թե ով է Թուրքիայի ներկայացուցիչներից ասել այդ մասին։ Անձամբ նախագահ Էրդողանի հետ մենք հզոր անձնական հարաբերություններ ունենք։ Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար»։