Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Երեկ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։
Շարժման անդամները Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում են եղել։ Ավելի ուշ, նրանց բաց են թողել։ «Արդյունքում ոստիկանության շենքը ևս զարդարվել է հրաժարականի պահանջի թռուցիկներով։Ամբողջ երկրում այս ֆլեշմոբը համատարած է դառնում’ ստորագրահավաքը դարձնելով իրականում համահայկական»,- գրել է Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։
