Այսօր Chap․am-ը Երևանի առևտրի կենտրոններում, մասնավորապես՝ Մեգա մոլում, Ռոսիա մոլում, Դալմա և Երևան մոլերում նկատեց, որ պատերի վրա քաղաքացիները փակցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին իրազեկող ինքնակպչուն պաստառներ, այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով իշխող վարչակազմի դեմ։
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումը» նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք։

