ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սկսել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի լսումները՝ ցեղասպանության մեղադրանքի գործով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն, գրում է Korrespondent-ը։
«Մարտի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անունից Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումը Ռուսաստանի դեմ գործում՝ համաձայն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի»,- ասված է հաղորդագրության մեջ։