Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանի իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է. Արման Թաթոյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով այսօր ադրբեջանցիների կողմից տեղի ունեցած սադրանքին, գրել է.

«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար:
Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ`

1. ադրբեջանական զինված ծառայողերը պատերազմի սպառնաիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են:

3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը և այլն:

4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսևորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր և այլն):

5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ այս զեկույցում:

Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջև թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով` սեփական իշխանությունը պահպանելու միջոց:

6. Անչափ կարևոր գործոն է, որ ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից:

7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img