ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուսական նավթի ներկրումն արգելելու որոշում է կայացրել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրների։
Բայդենը այդ քայլի մասին արդեն երեքշաբթի օրը պետք է հայտարարի, ասել է աղբյուրը: Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահը ելույթ կունենա երեքշաբթի առավոտյան, որպեսզի հայտարարի «Ուկրաինայի դեմ չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու շարունակմանն ուղղված գործողությունների մասին»: