Կիրակի, 2 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Հայաստանի Եւ Լիբանանի Միջեւ Դիւանագիտական Յարաբերութիւնների Հաստատման 30ամեակի Վերաբերեալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ


Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը եւ Լիբանանի Հանրապետութեան արտաքին գործերի եւ էմիկրանտների նախարար Ապտալլա Պու Հապիպը մարտի 4-ին ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30ամեակի կապակցութեամբ:

Արարատ Միրզոյեանն իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիւանագիտական յարաբերութիւններ՝ Հայաստանը եւ Լիբանանն ամրագրեցին երկու ժողովուրդների բազմադարեայ բարեկամութիւնը պետական համագործակցութեան մեկնարկով։ Նա ընդգծել է լիբանանահայ համայնքի եզակի եւ անգնահատելի դերը երկու եղբայրական երկրների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնն ամուր հիմք ստեղծեց ձեւաւորելու երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան ընդգրկուն դաշտ, ինչպէս նաեւ՝ միջմարդկային շփումների լայն շրջանակ, որը լաւագոյնս դրսեւորուել է մարտահրաւէրները եւ դժուարին օրերը կողք կողքի յաղթահարելու վճռականութեամբ եւ պատրաստակամութեամբ:

Մեծապէս կարեւորելով հայ-լիբանանեան յարաբերութիւնների ջերմ աւանդոյթները՝ Արարատ Միրզոյեանը վստահութիւն է յայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակութիւն հաղորդել երկկողմ փոխ շահաւէտ համագործակցութեան լայն շրջանակին:

Ապտալլա Պու Հապիպն իր ուղերձում ընդգծել է, որ հայ-լիբանանեան դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30ամեակը նշւում է երկկողմ փոխշահաւէտ համագործակցութեան խորացման ամուր հաստատակամութեամբ:

Լիբանանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը երկու ժողովուրդների պատմական բարեկամութեան բնական շարունակականութիւնն էր, որտեղ իր ուրոյն դերն ունի Լիբանանի հայ համայնքը՝ որպէս լիբանանեան հասարակական կառուցուածքի ընդգրկուն եւ առանցքային բաղադրիչ:

Նախարար Պու Հապիպն իր ուղերձում կարեւորել է երկու երկրների եւ ժողովուրդների ամուր բարեկամութիւնը խաղաղութեան եւ բարդ ժամանակներում՝ իր երախտագիտութիւնը յայտնելով ԵՈՒՆԻՖԻԼ-ում Հայաստանի մասնակցութեանը եւ հաստատակամ մնալով Հայաստանի անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան Լիբանանի անխախտ դիրքորոշմանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img