Հաշվի առնելով շփման գծում Ադրբեջանի սադրանքները, մեծ է հավանականությունը, որ ՀՀ–ից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս պահին այդ առումով պաշտոնական տեղեկություն չեն փոխանցում Արցախի կառույցները։ Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ սկսել։ Մեծ է հավանականությունը, որ գազատարի հատվածում ադրբեջանական զորքերի կողմից ահաբեկչություն է տեղի ունեցել»,–ասաց Աբրահամյանը։